կարևոր
1648 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-14 12:53

Բաքվում սկսվել է երկու հայ ռազմագերու շինծու մեղադրանքով դատավարությունը

Բաքվում սկսվել է երկու հայ ռազմագերու շինծու մեղադրանքով դատավարությունը

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է հայ ռազմագերիներ Դավթյան Դավիթ Տիգրանի եւ Սուջյան Գեւորգ Ռուբենի շինծու քրեական գործով նախապատրաստական ​​նիստը:

Հայորդիներին Ադրբեջանում մեղադրանքներ են առաջադրել․. մեղադրում են լրտեսության համար։

Ադրբեջանական զլմ-երի հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարության ընթացքում դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ պարզվում են հայ ռազմագերիների անձնական տվյալները:

Դավթյանին և Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։