կարևոր
499 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-07-14 10:21

Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից ու նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից ու նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ մեկ այլ որոշմամբ նշանակվելով Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ:

Որոշումների մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`

Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը նշանակվել էր Անվտանգության խորհրդի քարտուղար 2018 թվականի մայիսի 17-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ 

Նշենք, որ երեկվանից լուրեր են շրջանառվում, թե Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ԱԳ նախարար և եթե այդպես լինի՝ սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ ՀՀ ԱԳՆ–ում նախարար է նշանակվում ոչ կադրային դիվանագետ։