կարևոր
556 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-13 20:28

Արդյոք վարչապետը պե՞տք է պաշտոնավարի իր հրաժարականից հետո․ պատասխանել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

5-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների արդյունքների վեճը: Դատարանում պատասխանող կողմ դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, թե Փաշինյանի ձեռքի մուրճն ու հնչեցրած սպառնալիքներն անօրինական չեն։

Դրանով, իբր փորձել է ասել, որ լինելու է օրենքի դիկտատուրա։ Ամեն պարագայում, դատական քննության ընթացքում արդեն արձանագրվել է, որ եղել են մեծ ծավալով ընտրախախտումներ։

Իսկ այսօրվա նիստում իրավական դասընթացով հանդես եկան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանն ու Դավիթ Հարությունյանը, պարզաբանելով իշխանությունների համակրանքը վայելող դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, թե ինչու է կոպիտ խախտում համարվում վարչապետի պաշտոնակատարի դերում Փաշինյանի ընտրապայքարին մասնակցելը։

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։