կարևոր
1852 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 19:54

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանն ավարտեց դռնփակ նիստը և հեռացավ խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Լրագրողները և այցելուները կարող են վերադառնալ Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 5-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներիի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։

Նախորդ չորս օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ԿԸՀ-ին, համանախագահներին` դատախազության, ոստիկանության, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներին, երրորդ կողմին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Այսօր նիստը շարունակվում էր «ՔՊ» ներկայացուցչին ուղղված հարցերով:

Նշենք, որ առաջին 2 օրերին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 2 անգամ միջնորդություն էր ներկայացրել որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին` ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելու հետ կապված մեկնաբանություն տալու համար, սակայն այս միջնորդությունները մերժվել էին։