Այսօր «Հայաստան» դաշինքի անդամներ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխանը Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ասուլիսի ընթացքում հետևյալ կարևոր արձանագրումներն են արել.
- Քրեական հետապնդում է իրականացվում «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների, հատկապես՝ Սյունիքի մարզի համայնքապետերի նկատմամբ:
- Վրեժխնդրություն, քաղաքական հետապնդում և տեռոր է իրականացվում ոչ միայն Սյունիքում, նաև՝ Տավուշում և մյուս մարզերում;
- Իրավապահ մարմինների տեռորը կապվում է ցավոտ հարցերի առաջիկայում սպասվող լուծման հետ․ Մեղրիի միջանցքի տրամադրում, անկլավների հանձնում, Արցախի անհայտ ճակատագիր;
- Իշխանությունները փորձելու են ճնշել նաև մյուսներին, բայց «Հայաստան» դաշինքը շարունակելու է իր վճռական պայքարը տարբեր ճակատներով
- Պատգամավորական մանդատները վերցնելու հարցը կհստակեցվի ՍԴ որոշումից հետո;
- Պետական աջակցության անվան տակ մայիս-հունիսին մարզպետարանները հսկայական ծավալի գումարներ են բաժանել;
- «Հայաստան» դաշինք․ մենք չենք պարտվել, մեզանից գողացել են մեր հաղթանակը;
- Եթե չլինեին ընտրակեղծիքներ, այս իշխանությունը չէր կարող վերընտրվել, և ԱԺ կանցներ առնվազն հինգ ուժ;
- «Հայաստան» դաշինքը պայքարելու է այս իշխանության դեմ հանուն երկրի և պետականության: