կարևոր
1660 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 18:38

Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հանդիպել են Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Իստրակովը

Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հանդիպել են Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Իստրակովը

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: