կարևոր
1639 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 17:36

ՍԴ-ն մերժեց «Զարթոնք» կուսակցության ներկայացրած միջնորդությունները

ՍԴ-ն մերժեց «Զարթոնք» կուսակցության ներկայացրած միջնորդությունները

Սահմանադրական դատարանը մերժեց «Զարթոնք» կուսակցության ներկայացրած միջնորդությունները, իսկ ևս մեկ միջնորդության քննարկում հետաձգեց։

Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՍԴ-ն որոշում է կայացրել մերժել կուսակցության ներկայացրած միջնորդությունները համաձայն որոնց՝ պահանջում են ԱԱԾ-ից տեղեկություն ստանալ, թե ընտրություններին մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ վերադարձել։

«Որոշել ենք հետաձգել ՊՆ-ից՝ ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակի վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին միջնորդությունը։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդությանը, ՍԴ-ն այն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանն անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում»,-նշեց Դիլանյանը։

ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից հանրային ծառայողների քանակի վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև ՏԿԵ-ից ընտրության օրը հոսանքազրկումների տևողության և պատճառների վերաբերյալ միջնորդությունները ևս մերժվել են։