Մեր երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, ցավոք, արդեն նաև դատավորը մեկ մարդ է՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, որը հետևողականորեն քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլ Փաշինյանը կայացնում է քաղաքական որոշումներ, իսկ ուժային կառույցներին և իրավապահներին մնում է միայն իրենց երևակայության արդյունքում կեղծ մեղադրանքներ հորինել և հստակ հետապնդումներ իրականացնել տվյալ դեպքում Սյունիքի համայքապետերի նկատմամբ և «Հայաստան» դաշինքի աջակիցների, համախոհների նկատմամբ»,-ասաց Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ շատ հստակ ձևով Հայաստանում շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը և բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, այդ մարդկանց փորձում են մեկուսացնել:
«Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ նաև Տավուշում, որտեղ բանակից հեռանում են լավագույն զինվորականները: Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել և կալանավորել և սա հստակ քաղաքականություն է, իսկ համայնքապետերի ապօրինի ձերբակալումները կապում ենք առաջիկայում ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- նշեց նա:
Նրա համոզմամբ՝ պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչպես նաև՝ Տավուշում.
«Լավագույն զինվորականներին հեռացնում են բանակից, պատահական չէ, որ պատերազմի ժամանակ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին այսօր ձերբակալում են և կալանավորում: Այս ամենը կապում ենք նաև առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ»,-նշեց նա և հավելեց,- «Քաղաքական հետապնդումները շարունակվում են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք սրա դեմ, որպեսզի թույլ չտանք մեր ժողովրդի դիմադրողականությունը և ապօրինի մեղադրանքներով մեկուսացնել մեր համակիրներին»: