կարևոր
1726 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 16:54

Սա քաղաքական տեռոր է․ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերի հարուցման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սա քաղաքական տեռոր է․ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերի հարուցման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հետընտրական Հայաստանում հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի: Այս մասին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ մամուլի ասուլիսում։

Նա արձանագրեց, որ դատարանը որոշում է կայացրել Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին 2 ամսով կալանավորելու մասին, մինչ այդ կալանավորվել է Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, երեկ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, և Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանդեպ ևս իրականացվում է քրեական հետապնդում։

«Հռետորական հարց՝ ինչո՞ւ հենց ընտրություններից հետո․ պատասխանն ակնհայտ է՝ դա շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից, իսկ առաջին հայացքից թվում է, որ դա վրեժխնդրությունն է, այո՛, այդ գործոնն էլ կա, բայց դա շատ ավելի խորքային արմատներ ունի»,-ասաց Վահե Հակոբյանը։

Նրա գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է և քաղաքական տեռոր։