կարևոր
1165 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-13 16:16

Երևանի ավագանու փոխարեն այսուհետ քաղաքապետը մինանձնյա կորոշի քանդել ինքնակամ շինությունները

Երևանի ավագանու փոխարեն այսուհետ քաղաքապետը մինանձնյա կորոշի քանդել ինքնակամ շինությունները

Այսօր կայացած արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց «Երևան քաղաքի ավագանու 2020թ.-ի դեկտեմբերի 23-ի N315-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծին, որով ամրագրվում է, որ Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը համարվող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից:

Այսպիսով,

  • համայնքային հողամասում կառուցված ինքնակամ կառույցը կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ,
  • Երևան համայնքի սեփականությունը համարվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից