կարևոր
1249 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 15:37

Ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, որը չի թափվում Մեղրի գետը. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանական զինծառայողները 5 տարուց ավելի է, ինչ փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը Զվարագետ վտակի, այն այլևս չի միանում Մեղրի գետին, այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լրջագույն խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»,- հայտարարեց Թաթոյանը։

ՄԻՊ-ը հավելեց, որ Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կառույցներում այդ հարցերը բարձրացնելու լայն հնարավորություններ ունի։

Անդարադառնալով սահմանններին տիրող իրավիճակին Արման Թաթոյանը ասել է, որ ներկա պայմաններում չի կարելի սահմանազատում իրականացնել:

«Խաղաղությունը մեզ համար բացարձակ արժեք է, բայց այն չպիտի լինի մարդկանց իրավունքների հաշվին»:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: