կարևոր
559 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-13 14:34

Եթե ՍԴ-ն լինի անաչառ, յուրաքանչյուր դատավոր առաջնորդվի իրավունքի գերակայության սկզբունքով, պետք է անվավեր ճանաչվեն ընտրության արդյունքները. Մինասյան

Եթե ՍԴ-ն լինի անաչառ, յուրաքանչյուր դատավոր առաջնորդվի իրավունքի գերակայության սկզբունքով, պետք է անվավեր ճանաչվեն ընտրության արդյունքները. Մինասյան

Ընտրություններն անցկացվել են նախապես ծրագրավորված, կազմակերպված, պարբերական բնույթ կրող զանվածային ընտրախախտումների հիմքի վրա: Այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ընդմիջմանը լրագրողներին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի հենց այս ամենի հետևանքով ունենք նման խայտառակ ընտրական արդյունքներ, որոնք որևէ ձև չեն կարող արտահայտել հասարակության իրական տրամադրվածությունը։

«Այս դեպքում բացարձակ կարևոր չէ տոկոսային ինչ հարաբերակցության մասին կարող է խոսք գնալ, այլ կարևորը այն է, որ իրականում հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները թե՛ մինչև նախընտրական շրջանը, թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրություններից հետո բացարձակ չեն արտահայտվել այն պատկերը, ինչ արձանագրվել է իբև ընտրություններում»,- նշել է Մինասյանը։

Մինասյանը հայտնեց, որ Բարձր դատարանի համար հիմք պետք է հանդիսանա նաև Սյունիքի համայնքապետերի կալանավորումները, որոնց հիմքում որևէ իրավունք, օրինականություն չկա, պարզապես անձանց վենդետան է, վրեժխնդրությունն է,  քաղաքական հետապնդումներն են:

Մինասյանը վստահ է՝ եթե  ՍԴ-ն լինի անաչառ, յուրաքանչյուր դատավոր առաջնորդվի իր երդմանն համապատասխան, ներքին համոզումով,  իրավունքի գերակայության սկզբունքով, պետք է անվավեր ճանաչվեն ընտրության արդյունքները։