Իրաքի հարավում գտնվող Էն Նասիրիա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցում, ավելի քան 50 մարդ է մահացել:
Զոհվածներից ընդամենը երկուսն են բուժաշխատող: Եւս 67 մարդ վնասվածքներ են ստացել:
Նախնական տեղեկություններով՝ պայթել է թթվածնային տանկը:
Իրաքի վարչապետի հրահանգով հիվանդանոցի տնօրենը ձերբակալվել է: Միջադեպից հետո բուժհաստատության դիմաց բախումներ են սկսվել ոստիկանների ու հիվանդների զայրացած բարեկամների միջեւ: Վերջինները ոստիկանության 2 մեքենա են հրդեհել: