Սյունիքում համայնքների ղեկավարների, այլ պաշտոնյաների նկատմամբ իրավապահների ձեռնարկած գործողությունների շղթան ալեկոծում է այդ մարզը:
Ի դեպ, Ազգային Անվտանգության ծառայության, քննչական մարմինների, ոստիկանության գործողություններն առնչվում են նաեւ հասարակ շատ սյունեցիների:
Մարդու Իրավունքների պաշտպանն էլ է բողոքներ ստացել ու շարունակում ստանալ մարզի բնակիչներից, որոնք նշում են, որ ոստիկանության ծառայողները բնակիչներին առանց հիմքերի բերման են ենթարկում, զրկում ազատությունից ժամեր շարունակ եւ սպառնալիքով հարկադրում են տալ ցուցմունքներ ենթադրելի ընտրակաշառքի վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում