կարևոր
1405 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-12 18:51

Հայաստանի քաղաքացիները կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից

Հայաստանի քաղաքացիները կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից

Համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ հուլիսի 12-ից Հայաստանի քաղաքացիների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայի դեսպանությունը Երևանում:

«Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։

Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել այն երկրներում Շվեդիայի դեսպանություններ, որոնք տրամադրում են վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձինք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող  VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։