կարևոր
1978 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-12 18:11

Հաստատեք կամ հերքեք՝ արդյոք նման երևույթ կա՞․ Հրայր Թովմասյանը ՍԴ-ում բաձրացրեց որոտանցիների մտահոգությունները

Հաստատեք կամ հերքեք՝ արդյոք նման երևույթ կա՞․ Հրայր Թովմասյանը ՍԴ-ում բաձրացրեց որոտանցիների մտահոգությունները

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով քննության 4-րդ օրը Սահմանադրական դատարանում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դատախազության ներկայացուցչին հարցով դիմեց Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի բնակիչների բարձրաձայնած խնդրի վերաբերյալ:

Թովմասյանը նշեց, որ համացանցում տեսանյութ է շրջանառվում՝ որում Որոտանի բնակիչների խոսքերով, համայնքի ղեկավարից իրենց դիմումների համաձայն ստացել են համապատասխան օգնություն, իսկ հիմա, ով օգնություն է ստացել, կանչում են հարցաքննության՝ արդյո՞ք սա ընտրակաշառք չի, արդյո՞ք իրենց չեն տվել այդ օգնությունը ինչ-որ բանի համար:

«Հաստատեք կամ հերքեք՝ արդյոք նման երևույթ կա՞, որ եթե ինչ-որ մեկն օգնություն է ստացել, գնում և հարցնում են, արդյո՞ք ունի սահմանափակվածություն, միայն այս համայնքում է, թե՞ դատախազությունը կամ իրավապահ մարմիններն ընտրությունները նշանակելուց հետո համայքների ղեկավարների կողմից տրված օգնության հետքերով շարունակում են գնալ»:

Նա նշեց, որ Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, որ իրենց ընտրակաշառք է առաջարկվել, ընդհակառակը՝ հերքում են, որ իրենց ընտրակաշառք են առաջարկել:

Դատախության ներկայացուցիչը հայտնեց, որ ինքը ծանոթ չէ այդ նյութին, իսկ ինչ վերաբերում է մոտեցմանը՝ արդյոք դատախազությունը բոլոր այդպիսի դեպքերում դրսևորել է միանսական մոտեցում, թե ոչ, վստահեցնում է՝ դատախազությունը յուրաքանչյուր քրեական գործով համանման երևույթների նկատմամբ դրսևորում է միասնական մոտեցում, այս դեպքում  դրսևորվել է նույնը:

Հիշենենք՝ որոտանցիները տեսանյութում պատմում էին, թե ինչպես են իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի դեմ։