կարևոր
1594 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-12 14:58

Երևան-Սևան ճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար

Երևան-Սևան ճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար

Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա Էլիսոնի» 18-ամյա ուղևոր Սամվել Ղազարյանը մահացել է, իսկ վարորդները և «Տոյոտա Կորոլայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կատարվում է քննություն։