կարևոր
1573 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-12 15:10

Մասիս-Էջմիածին հատվածում էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին. վարորդը փախուստի է դիմել. «Հարավկովկասյան երկաթուղի»

Մասիս-Էջմիածին հատվածում էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին. վարորդը փախուստի է դիմել. «Հարավկովկասյան երկաթուղի»

Հուլիսի 11-ին, Մասիս-Էջմիածին հատվածում, Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

«Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից»,- հայտնում է Ընկերությունը՝ հավելելով՝ դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին:

Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները. Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում»: