կարևոր
1639 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-12 10:51

Արգիշտի Քյարամյանը հերթական պաշտոնն է ստանալու

Արգիշտի Քյարամյանը հերթական պաշտոնն է ստանալու

Կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ազատել պաշտոնից։

Քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Քյարամյանը 2020թ.-ի դեկտեմբերին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: 2020թ.-ի մայիսին մեկ օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, նույն այս պաշտոնին, հաջորդ օրը նշանակվել՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ​​։ Իսկ հունիսի 8-ին արդեն՝ ԱԱԾ տնօրեն: 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել էր ԱԱԾ պետի պաշտոնից: Իսկ դեկտմբերին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։