ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Իտալիայի հավաքականւ 11 մետրանոցներով հաղթեց Անգլիայի ազգային հավաքականին: Հանդիպումը տեղի ունեցավ շուրջ 67 հազար ֆուտբոլասերով լեցուն Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Խաղի մեկնարկի 2-րդ րոպեին Անգլիայի ազգային հավաքականի Լյուկ Շոուն գրավեց Իտալիայի դարպասը: Լեոնարդո Բոնուչիին հավասարեցրեց հաշիվը 67-րդ րոպեին: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին: 11 մետրանոց հարվածաշարում Իտալիան հաջողեց և դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով 3:2 հաշվով:
Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Իտալացիներն առաջին անգամ մրցաշարի հաղթող էին դարձել 1968 թվականին: Իտալիայի հավաքականը երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2000, 2012), մեկ անգամ էլ նվաճել մրցաշարի բրոնզե մեդալները (1988):