կարևոր
2287 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 13:06

Այսօր Վարդավառին հաջորդող մեռելոցն է

Այսօր Վարդավառին հաջորդող մեռելոցն է

Վարդավառի հաջորդող օրը մեռելոց է՝  հիշատակի օր,  Հայ առաքելական բոլոր  եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: 

Այս տարի օրն աշխատանքային է, քանի որ  կառավարությունը համապատասխան որոշում չի ընդունել, իսկ Արցախում, կառավարության որոշմամբ, հայտարարվել է ոչ աշխատանքային օր։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 11-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է: Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: 

Կաթողիկոս Գարեգին երկրորդը Սուրբ Գայանե վանքում պատարագ է մատուցել: