Անգլիայի երկրպագուները գիշերը ճայրթրուկներ են վառել Իտալիայի հավաքականի հյուրանոցի մոտ։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Իտալիայի հավաքականը բնակվում է Myddelton Lodge երկհարկանի շքեց կոմպլեքսում: Անգլիայի հավաքականի երկրպագուները տեղական ժամանակով 2:30-ին պիրոտեխնիկա են պայթեցրել հյուրանոցի ավտոկայանատեղիում: Այդուհանդերձ, հաղորդվում է, որ հյուրանոցի բոլոր համարներն ամբողջովին ձայնամեկուսացված են:
Հիշեցնենք, Եվրո-2020-ի եզրափակչում միմյանց հետ կմրցեն Իտալիան և Անգլիան: Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 11-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին: