կարևոր
970 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-07-11 21:20

Ռիչարդ Բրենսոնը դեպի տիեզերք անդրանիկ թռիչքից հետո վերադարձել է Երկիր

Ռիչարդ Բրենսոնը դեպի տիեզերք անդրանիկ թռիչքից հետո վերադարձել է Երկիր

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը դեպի տիեզերք անդրանիկ թռիչքից հետո վերադարձել է Երկիր: Նա և մյուս ուղևորները բարձրացել են 88 կմ բարձրության վրա և մի քանի րոպե անցկացրել անկշռության մեջ:

Ինչպես նշում է forbes.ru, ամբողջ թռիչքը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի:

70-ամյա միլիարդատիրոջ թռիչքի տեսագրությունը հասանելի է Virgin Galactic-ի յութուբյան ալիքում: