կարևոր
11599 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-11 19:26

Այն ֆորմալիզմը, որը դուք այստեղ փորձում եք առաջ տանել, բացարձակապես աղերս չունի ժողովրդավարության հետ. Դավիթ Հարությունյան

Այն ֆորմալիզմը, որը դուք այստեղ փորձում եք առաջ տանել, բացարձակապես աղերս չունի ժողովրդավարության հետ. Դավիթ Հարությունյան

Եթե ձեզ թվում է, թե Մարդու իրավունքների պաշտպանը կախված նրանից, թե ինչ վերնագիր է գրում, հայտարարություն, թե զեկույց, բովանդակությունը դրանից պետք է փոխվի, վստահեցնում եմ ձեզ, որ դա այդպես չէ: Ընդհանրապես համարում եմ, որ այն ֆորմալիզմը, որով դուք այստեղ փորձում եք առաջ տանել, բացարձակապես աղերս չունի ժողովրդավարության հետ: Այսինքն եթե ես ձեր խոսքը ճիշտ եմ հասկանում, եթե վերեւը մեծ տառերով չի գրել ՄԻՊ-ը զեկույց, նշանակում է այդ կարծիքը բանի պետք չի՞, ես կարծում եմ դա ճիշտ մոտեցում չէ: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, ՍԴ-ում  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը` ի պատասխան ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հարցին, թե որ իրավական նորմով է այդ ՄԻՊ հայտարարությունը արված:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին Սահմանադրական օրենքով կան հստակ փաստաթղթեր,որոնք ունեն կոնկրետ վերտառությունները, դրանով պայմանավորված բնականաբար դրա բովանդակությունն է փոփոխվում, դրա համար կուզեի հասկանալ, եթե խոսքը գնում է հայտարարությունների մասին, դրանք արվել են ՄԻՊ մասին սահմանադրական օրենքով եւ եթե այո, ապա կոնկրետ ո՞ր իրավան նորմով»,- ասաց Բադասյանը:

Դավիթ Հարությունյանը, սակայն, հակադարձեց. կախված ձեւից ՄԻՊ հայտարարության բովանդակությունը չի փոխվում:  «Ընդմիջման ժամանակ կաշխատեմ գտնել, ձեզ իրավանորմերը ցույց տամ: Եթե ձեզ թվում է, թե Մարդու իրավունքների պաշտպանը կախված նրանից, թե ինչ վերնագիր է գրում, հայտարարություն կամ զեկույց, բովանդակությունը դրանից պետք է փոխվի, վստահեցնում եմ ձեզ, որ դա այդպես չէ: Ընդհանրապես համարում եմ, որ այն ֆորմալիզմը, որը դուք այստեղ փորձում եք առաջ տանել, բացարձակապես աղերս չունի ժողովրդավարության հետ: Այսինքն, եթե ես ձեր խոսքը ճիշտ եմ հասկանում, եթե վերեւը մեծ տառերով չի գրել ՄԻՊ-ը զեկույց, նշանակում է այդ կարծիքը բանի պետք չի՞: Կարծում եմ դա ճիշտ մոտեցում չէ»,- ասաց Հարությունյանը

Հարությունյանը նաեւ ասաց, որ Փաշինյանի խոսքը իրական դառնալու օրինակ է Սյունիքի մարզի համայնքապետերին ճնշելը քրեական գործերով  ընտրությունների հենց հաջորդ օրը:
«Ես կարծում եմ, որ նպատակը մեկն է եղել` օգտագործել դա որպես ճնշման գործիք  եւ պատկերն այնքան ակներեւ է, որ պարտադր չէ, երկար ու լուրջ վերլուծություն անել»,-ասաց նա: 
Բադասյանը հակադարձեց, թե բոլորն էլ գիտեն քրգործերի ժամանակագրությունը եւ տարօիրինակ կլիներ,որ ընտրություններից հետո դրանք համընկնեին:

Բադասյանը նաեւ հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին, թե չի կարծում, որ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, ջրցան մեքենաների օգտագործումը, այն քաղաքական ուժերի կողմից որոնց օրոք եղել են այս իրադարձությունները, այլեւս չեն կարող ստանալ հանրության հոծ զնագվածների վստահությունը: Նախ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ երրորդ անձը փորձում է  հարցը տանել քաղաքական հարթություն, եւ եթե  դատարանը կհանդուրժի, ինքը կպատասխանի այդ հարցին:։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ երբ դատարանը քննում է  համապետական բնույթի ընտրությունների հարցը, բնականաբար, չեն կարող ապահովել ապաքաղաքականացվածությունը. «Ուզենք, թե չուզենք, քիչ թե շատ առնչվելու ենք, բայց ունենք սահմանափակում՝ կողմերը զերծ մնան քաղաքական հայտարարություններ անելուց»։

Այնուհետև Դավիթ Հարությունյանն արձագանքեց Բադասյանին. «Սկսենք «հոկտեմբերի  27»-ից,  մի գործից, որը, ըստ ներկայիս իշխանությունների, պետք է բացահայտվեր։ Ես որպես անձ, որն ամբողջ ժամանակահատվածում գտնվել է դահլիճում, մասնակցել ողջ պրոցեսին, վերջում համաձայնվել լինել կենդանի վահան, երբ տեղափոխում էինք հանցագործներին դեպի մեկուսարան, կարող եմ ձեզ վստահաբար ասել՝ այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, ծանրագույն հարված էր հայոց պետականությանը, բայց դա կապել այն իշխանությունների հետ, որոնք այդ պահին եղել են իշխանություն, ուղղակի ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն։

Եթե խոսենք «մարտի 1»-ի մասին, ապա, ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք այն ելույթներից, որոնք հնչեցրել է Փաշինյանն այդ իրադարձությունների ժամանակ, այդ ցույցների ժամանակ ինչպես են հրահրվել բախումները։ Այդ առումով ևս, կարծում եմ, որ մենք եթե ուղղակի դա շաղկապենք  իշխանությունների ապագա քաղաքական ճակատագրի հետ, ապա շատ սխալ կանենք, բայց այդ հարցին, իհարկե, անդրադառնում են ընտրողները։ Ընտրողներն, իրենց կյանքի փորձից ելնելով, փորձում են գնահատել և բացասականը, և դրականը, և այս տեսանկյունից հենց  ընտրություններն են այն միակ եղանակը, որը չափում է ընտրողի  տրամադրությունը, որոնք չափում ենք թե ընտրողի վրա ինչպես են ազդել այս կամ այն իրադարաձությունը։

Մեր դիմումը վերաբերում է հենց դրան, որ ընտրություններն ազատ և հավասար գործիքն են, հենց խաթարվում է այդ գործիքը, իսկ խաթարվել է այս ընտրությունների ժամանակ այն միջոցներով, որոնց մասին ես խոսում էին դիմումը ներկայացնելիս, ունենում ենք դեֆեկտավոր չափիչ գործիք»։

Ելույթի վերջում Դավիթ Հարությունյանը խոսքն ուղղեց Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին. «Մենք իրականում կանգնած ենք ճամփաբաժնի առջև։ Ճանապարհներից մեկը նշված  խախտումների լեգիտիմացումն է, որը անդառնալի վնաս կհասցնի Հայաստանի ժողովրդավարական ճակատագրին։ Վստահ եմ, որ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը»։