կարևոր
11161 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-11 18:17

Ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ քաղաքական 4 ուժի ներկայացրած իրավական հիմնավորումների ու պնդումների հետ

Ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ քաղաքական 4 ուժի ներկայացրած իրավական հիմնավորումների ու պնդումների հետ

ԿԸՀ համակարծիք չէ 4 քաղաքական ուժի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացրած իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման։ Այս մասին այսօր ՍԴ հայտարարել է  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ըստ Մուկուչյանի   հիմնավորումների՝  ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է, որ խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ, պետք է կորցրած լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը։ Հետևաբար, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը բավականին լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում,- ասել է  Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ Միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։