Վերջին 7 օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվն աճել է 5.077-ով: ՌԴ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները փոխանցում է Ռեգնում գործակալությունը:
Համաճարակի սկզբից ի վեր սա նոր առավելագույն ցուցանիշ է. նախորդը՝ 4.643 մահ, գրանցվել է անցյալ շաբաթ:
Միևնույն ժամանակ, բարձր հիվանդացության ֆոնին մահացության ցուցանիշը մնում է գրեթե անփոփոխ՝ 7 օրվա ընթացքում այն 2.46% -ից հասել է 2.47% -ի:
Ռուսաստանում մահացության ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ:
Օրինակ, մեկ շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդ ավելի շատ մարդ է մահացել, քան 2020թ.-ի ամբողջ հուլիս ամսին՝ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը (շտաբը հաղորդել էր 4.643 մահվան դեպքի մասին):