Սյունիքի մարզի Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել։ Համայնքաբնակներն արդեն 20 օր է ոռոգման ջուր չեն ստանում։ Նրանք պահանջում են իրենց ոռոգման ջուր տրամադրել։ «Սյունիք» ՋՕԸ պետը ակցիայի մասնակիցներին վստահեցրել է, որ հուլիսի 11-ին ջուր կունենան։ Համայնքի բնակիչները Zangezur.tv լրագրողի հետ զրույցում նշել են, որ Հովհաննիսյան Ալիկի հողերը օվկիանոսի մեջ լող է տալիս, իսկ մարդիկ, որոնք էս քարերի տակ, ոչ թե ապրում այլ գոյատևում են, իրենց մի բուռ հողով, որով կերակրում են իրենց երեխաներին, էդ հողերը նրա հրամանով չորացնում են, դա էն հրամանն է, որ Մեղրու միջանցքը պետք է բացվի: Մեղրու միջանցքն են ուզում բացեն, այսինքն ամենահեշտ ձևն է, չորացնեն մարդկանց հողերը, գյուղացին արագ-արագ գնա եւ իրենք այս տարածքը հանձնեն Թուրքիային,-հայտարարել են ակցիայի մասնակիցները:
Մանրամասները` Զանգեզուր TV–ի ռեպորտաժում