կարևոր
2188 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-11 11:45

Ավարտվեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը, Արգենտինան հաղթեց 15-րդ գավաթը

Ավարտվեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը, Արգենտինան հաղթեց 15-րդ գավաթը

Ավարտվեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Եզրափակչում կայացավ լատինամերիկյան դերբին. ասել է, թե՝ Սուպերկլասիկոն:

Արգենտինան 1-0 հաշվով պարտության մատնեց Բրազիլիայի ընտրանուն: Խաղի միակ գնդակը 22-րդ րոպեին խփեց Անխել Դի Մարիան: Բրազիլիան չկարողացավ պաշտպանել տիտղոսը: Պենտակամպիոնների համար սա 21-րդ եզրափակիչն էր:

Արգենտինան հաղթեց 15-րդ գավաթը. առաջինը՝ 1993 թ-ի ի վեր: Տեղեկացնենք, որ Մեսսի համար հավաքականների մակարդակով սա առաջին նվաճումն էր:

Ի դեպ, մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լեո Մեսսին:

Արգենտինայի հավաքականը «Ամերիկայի գավաթ»-ի շրջանակում նվաճած գավաթներով հավասարվեց Ուրուգվային. երկուսն էլ այժմ ունեն 15-ական հաղթանակ: