Այսօրվանից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափերը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանրային լողափերում մուտքն ազատ է, բացի դրանից՝ կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները. ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ:
Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։
Հասցեներ՝
N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)
N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)
N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)