կարևոր
2542 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-10 22:46

3 բրոնզ՝ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից

3 բրոնզ՝ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Աշիկ Գրիգորյանի գլխավորած Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով: Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Մեր մարզիկներից բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային «Սևան մարզական միության» սան Սամվել Գրիգորյանը և 75 կգ քաշային Վլադիիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Համլետ Ադամյանը: