կարևոր
1444 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-10 21:37

Սյունիքի համայնքապետերը իշխանության թիրախում են հայտնվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը: Փարամազյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով: Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի ղեկավար Սուրեն Օհանջանյանն էլ ձերբակալվել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ընտրակաշառք տալու եւ ստանալու հանցագործությունների հատկանիշներով: Ավելի վաղ էլ բերման էր ենթարկվել նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը. կաշառք տալու մեղադրանքով կալանավորվել էր Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը:

Ինչո՞ւ է խորհրդարանական ընտրություններից հետո էլ իշխանության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սյունիքը եւ ինչու են մարզի համայնքի ղեկավարները մեկը մյուսին հաջորդելով հայտնվում այս կամ այն բաժանմունքում:

Մանրամասները՝ տեսանյութում: