կարևոր
1879 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-10 20:24

«Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության ղեկավար ու տեղակալ է ընտրել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության ղեկավար ու տեղակալ է ընտրել

  
Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմն ամբողջությամբ փոխվելու է։ Միացյալ Նահանգներ դեսպան մեկնող եւ հիմա պատգամավոր ընտրված Լիլիթ Մակունցին խմբակցության ղեկավարի պաշտոնում փոխարինելու է Հայկ Կոնջորյանը։

Իսկ Փաշինյանի ընտանիքի հավատարիմ համարվող Հակոբ Սիմիդյանի փոխարեն քարտուղար է դառնալու Նազելի Բաղդասարյանը։ Ի դեպ, երկուսն է քաղաքացիական պայմանգիր կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններ հաստատել են միայն 2018-ի իշխանափոխությունից հետո։

Իսկ ապագայում խմբակցության ղեկավարույթունը ստանձնող Հայկ Կոնջորյանն արդեն իր կարճ քաղաքական գործունեության ընթացքում հասցրել է մի քանի կուսակցություն փոխել։ 2011 թվականին արդեն խոշոր գործարար Բարսեղ Բեգլարյանի հովանավորած «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարն էր, 2015-ին դարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ապա՝ քաղաքական այդ կառույցի վարչության անդամ։

Այդ ընթացքում Էդմոն Մարուքյանին ընտրել է իր պսակի կնքահայր։ Իսկ 2018-ի հոկտեմբերին հեռանալով քավորից անդամակցել է Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։

Ի դեպ, հավելենք, որ մամուլում վերջերս շրջանառվում էր այն տեղեկությունը, համաձայն որի՝ խմբակցությունն ԱԺ-ում ղեկավարելու է Առողջապահության նախարության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: