կարևոր
2401 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-10 18:55

Բարձր դատարանը հրաժարվեց որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը: «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հայտարարեց՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են:

Նա Սահմանադրական դատարանին խնդրեց՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը՝ օգտվել «կամ-կամ» հնարավորությունից: «Կա՛մ նշանակել երկրորդ փուլ, կա՛մ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ», - ավելացրեց Վարդեւանյանը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: