կարևոր
1324 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-10 15:07

Հայկական կողմը կրակ չի բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայկական կողմը կրակ չի բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։