կարևոր
2290 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-10 12:29

Քարահունջցի ամուսինները պատմել են, որ ոստիկաններն իրենցից ցուցմունք են կորզել գյուղապետի դեմ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սունիքի մարզի Քարահունջ համանքի ղեկավար Լուսինե Ավետյանի գործով որպես վկա հարցաքննված ամուսինները «Զանգեզուր» հեռուստաընկերությանը պատմել են, որ ոստիկանությունում իրենց ձերբակալությունով վախեցրել են ու այդ կերպ ստիպել ցուցմունք տալ, որ գյուղապետարանից իրենց ստացած գումարը ոչ թե օգնություն է եղել, այլ կաշառք։ 

«Աշխատանքից եկա, տեսա կինս տանը չէ։ Հարևաններիցս հարցրի՝ ուր է կինս, ասում ա՝ տարել են բաժին։ Գնացի բաժին, գիշերը չորսին տասնհինգ պակաս հետ եկանք տուն։ Ասում ա՝ գրի, որ  կաշառք ա, ասում եմ՝ կաշառք չի, ասում ա՝ ձերբակալեք մարդ ու կնոջը։ Ասում են՝ քաղաքապետն է տվել։ Ասում ենք՝ օգնություն է եղել, բայց դե իրենք պնդում են, որ կաշառք է»,- հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում պատմել է ցուցմունք տված տղամարդը։ 

Ամուսինները բարկացած են, որ ոստիկանները ստորագրություն են վերցրել նաև իրենց տասնյոթամյա տղայից․ «Ասում է գրի, գրած է, որ մաման փախուստի մեջ է, դու էլ տակը ստորագրի»։

Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է գտնվում։ Պատմում են, որ հաճախ են դրամական օգնություն խնդրել համայնքապետարանից։

Մանրամասները՝ տեսանյութում: