կարևոր
2140 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-10 12:08

Կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ ապահովեք, կա՛մ մանդատները նորից բաշխեք․ Վարդևանյան

Կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ ապահովեք, կա՛մ մանդատները նորից բաշխեք․ Վարդևանյան

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են։

«Ես կարծում եմ՝ սույն վեճի լուծումը ուղենիշային է լինելու Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում եմ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու, ու այո, մենք գտնում ենք, որ անվավերության հիմքերն առկա են», - ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը Սահմանադրական դատարանին խնդրեց՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը՝ օգտվել «կամ-կամ» հնարավորությունից։

«Կա՛մ նշանակել երկրորդ փուլ, կա՛մ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ», - ավելացրեց Վարդևանյանը։