կարևոր
1723 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-10 10:48

Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Փլուզումից հետո 21 մարդ շարունակում է անհետ կորած համարվել:

Սյորֆսայդում գտնվող բազմահարկ բնակելի համալիրը փլուզվել էր հունիսի 24-ին: Առաջին օրը հաջողվել էր փլատակների տակից հանել 37 մարդու, սակայն հետագայում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել:

Հուլիսի 7-ին իշխանությունները որոշել էին դադարեցնել փրկարարական աշխատանքները և այժմ դեպքի վայրում որոնում են միայն զոհվածների աճյունները: