կարևոր
3160 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-10 19:08

Սահմանադրական դատարանը շարունակում է քաղաքական չորս ուժերի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը շարունակում է քաղաքական չորս ուժերի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը շարունակվում է: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը շարունակում է ներկայացնել իրենց դիմումը:

Դատավոր Վահե Գրիգորյանը, դիմելով Արամ Վարդևանյանին ասաց, որ գործով որոշման կայացման ժամկետը լրանում է ութ օրից, խնդրեց վաղը գործը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետում:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Նշենք, որ այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ից: