կարևոր
2446 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-09 23:33

4-րդ զորամիավորման զորամասի պայմանագրային զինծառայողները հերթափոխից առաջ շարային ստուգատես են անցել

4-րդ զորամիավորման զորամասի պայմանագրային զինծառայողները հերթափոխից առաջ շարային ստուգատես են անցել

Հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթափոխից առաջ տեղի է ունեցել անձնակազմի շարային ստուգատես:

Հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։