կարևոր
2350 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-09 20:53

Տիգրան Սահակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Տիգրան Սահակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»։

Տիգրան Վազգենի Սահակյանը 2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։ 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը: 2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2011 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: