կարևոր
2902 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-09 21:56

2020 թվականի աշնանը Հայաստան տեղափոխված 14 հազար անձ հուլիսի ընթացքում միանվագ կստանա 68 հազար դրամ

2020 թվականի աշնանը Հայաստան տեղափոխված 14 հազար անձ հուլիսի ընթացքում միանվագ կստանա 68 հազար դրամ

  
«Կանխիկ աջակցություն Արցախյան հակամարտության սրացման հետեւանքով տեղահանված անձնանց»:

Արցախյան հակամարտության սրացման հետեւանքով 2020 թվականի աշնանը Հայաստան տեղափոխված 14 հազար անձ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հուլիսի ընթացքում միանվագ կստանա 68 հազար դրամ:

Միանալով դրամական աջակցության Հայաստանի Կառավարության ծրագրին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ եւ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ:

Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում: