կարևոր
2275 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-09 17:20

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին

ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է 4 քաղաքական ուժերի՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ներկայացրերց երեք առաջարկություն կամ միջնորդություն:

«Այս միջնորդությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դիմումատուներն իրենց դիմումներում մատնանշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողները և հարակից պատասխանողները չեն կարող պատասխանել, որովհետև իրենց իրավասությունից դուրս է»,-ասաց Թովմասյանը:

Նրա միջնորդություններից առաջինը վերաբերում է հանրապետության նախագահին ու հարցին, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին:

«Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է, և միջնորդում եմ, որ, հիմք ընդունելով ՍԴ մասին ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, սույն գործով պարզման ենթակա հանգամանքները, մասնավորապես՝ ինչով են պայմանավորված եղել հանրապետության նախագահի կողմից որպես ընտրության օր վարչապետի կողմից նախապես հայտարարված հունիսի 20-ը նշանակելը, ես միջնորդում եմ սույն գործով որպես վկա հրավիրել հանրապետության նախագահին, որ այս հարցերի պատասխանը տա, որովհետև նա, այնուամենայնիվ, ուներ փոքրիկ հայեցողություն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ շուտ, և ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում»,-ասաց նա: