կարևոր
2014 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-09 12:57

Դատարանը որոշել է՝ ԲԴԽ նախագահի մեղադրանքն օրինական չէ, պարտավորեցրել է վերացնել խախտումները

Դատարանը որոշել է՝ ԲԴԽ նախագահի մեղադրանքն օրինական չէ, պարտավորեցրել է վերացնել խախտումները

Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդազարյանը:

«Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։