կարևոր
2686 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 11:53

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը անհանգստացած է Արցախում կրոնական վայրերի վնասմամբ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը անհանգստացած է Արցախում կրոնական վայրերի վնասմամբ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) անհանգստացած է Արցախում կրոնական վայրերին պատերազմից հետո վնաս հասցնելու ապացույցներով։ Այս մասին ասվում է USCIRF-ի թվիթերյան գրառման մեջ։

«USCIRF-ը խորապես անհանգստացած է՝ տեսնելով Արցախի կրոնական վայրերին վնաս հասցնելու ապացույցները:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել շինարարությունը, որը սպառնում է այդ վայրերին և թույլ տալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջությամբ հետաքննի նրանց կարգավիճակը»,- հայտարարել է USCIRF-ը՝ տարածելով Caucasus Heritage-ի պատրաստած զեկույցը՝ Արցախում պատմամշակութային կոթողներին հասցված վնասների մասին։