11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հուլիսի 9-ին Ճապոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցավազքի եզրափակիչ փուլը՝ ամառային Օլիմպիական խաղերն սկսվելուց տուղիղ երկու շաբաթ առաջ: Այդ առթիվ հանդիսավոր արողությունը տեղի է ունենում «Կոմաձավա օլիմպիկ» մարզադաշտում:
Արարողության ընթացքում Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն օլիմպիական կրակով ջահն ստացել է փոխանցավազքի «դեսպանորդ» երեք Պարալիմպիական խաղերի մասնակից Ակի Տագուտիից: Դա նշանավորել Է կրակի պաշտոնական գալուստը Տոկիո եւ փոխանցավազքի վերջին փուլի սկիզբը:
Տոկտիոյի փուլը բաժանված է վեց մասի: Այն կավարտվի օլիմպիական գլխավոր ասպարեզում՝ հուլիսի 23-ին Օլիմպիական խաղերի բացման օրը:
Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով: Օլիմպիական խաղերը կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, Պարալմիպիական խաղերն՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը: