կարևոր
1876 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-09 09:23

Առուշ Առուշանյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է հուլիս 14-ին

Առուշ Առուշանյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է հուլիս 14-ին

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատական առաջին նիստը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը նշանակել է հուլիս 14-ին։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ 188-ի 3 մասի 1-ին կետ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Նշենք, որ օրեր առաջ Առուշանյանին բերման էին ենթարկել Հատուկ քննչական ծառայություն՝ վկայի կարգավիճակով, սակայն քննիչը փորձել էր կասկածանքի շուրջ հարցաքննել։

«Մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց և որևէ հարցի պատասխանելուց՝ որակելով դա որպես նրա նկատմամբ դեռ վաղուց հարուցված քաղաքական հետապնդման շարունակություն»,- նշել էր փաստաբանը։