Լուսինե Ավետյանը նախընտրեց երկու ամիս կալանավորվել, բայց հրաժարվեց Գորիսի համայնքի ղեկավարի դեմ կեղծ ցուցմունք տալուց։ Գրում է Գորիսի համյանքապետի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը
«Թեև թիրախավորեցին կնոջ` հույս ունենալով, որ ճնշումների միջոցով կհասնեն ցանկալի ցուցմունքի, բայց չստացվեց։
Ավետյանի շնորհիվ, Քարահունջը ունի հիմնովին նորոգված մանկապարտեզ, նորոգված դպրոց, մշակույթի կենտրոն, գրադարան, ասֆալտապատ, լուսավորված փողոցներ , բազում ծրագրեր է իրականացրել։ Իհարկե, նաև խնդիրներ կլինեն, բայց նրա ստեղծածն անուրանալի է։ Դժվար ժամանկները կանցնեն, Լուսինեի սկզբունքայնությունը կմնա»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։