կարևոր
2242 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-08 22:04

Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում․ ՀՀ ԱՆ

Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում․ ՀՀ ԱՆ

Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում»,- նշված է հաղորդագրությունում։