Հուլիսի 8-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի 2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի 64 FF 100 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին: Ըստ shamshyan.com-ի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: