կարևոր
1579 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-08 19:24

Մանվել Փարամազյանը ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում. Երվանդ Վարոսյան

Մանվել Փարամազյանը ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում. Երվանդ Վարոսյան

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։ Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նա պետք է ներկայացվի դեպարտամենտ, սակայն, թե երբ` անհայտ է»,- գրել է Վարոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խուղարկություն է տեղի ունեցել Մանվել Փարամազյանի բնակարանում: